Որպեսզի մարդկային փոխհարաբերությունները քաոտիկ չլինեին, դրանք անընդհատ կարգավորելու խնդիր է առաջացել: Կարգավորման ամենապարզ ձևերից մեկն այն է, երբ առավել ուժեղներն ավելի թույլերին պարզապես ենթակայության մեջ են պահել: Փոխհարաբերությունների այս տարբերակը հասարակական համակեցության հարկադիր-ենթակայական ձևն է: Այս ձևը կոչվում է հարկադիր-ենթակայական, որովհետև ենթակայության մեջ պահելու հիմնական և ամենապարզունակ ձևը հենց հարկադիր ձևն է և ուժի միջոցով հարկադրանքի ենթարկելու ձևը:
Համակեցության այս բոլոր տիպերի մեջ կարևորագույն դեր են կատարում ճշմարտության մասին պատկերացումները, այսինքն՝ թե ինչպե՞ս է այդ ճշմարտությունը ձևավորվում, և ինչպե՞ս պետք է այն փոխանցել: