Կարծիք կա, որ միջազգային իրավունքը իրավունք չէ, չունի կիրառման որևէ միջոց և ուղղակի գրված կանոններ են, որոնք ոչ մեկի հետաքրքիր չեն: Իրականում խնդիրը բաղկացած է մի քանի մասից. միջազգային իրավունքի կիրառման ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունները, հատկապես՝ փոքր կամ նոր զարգացող, ունենան որոշակի ընկալում և ըմբռնում կամ միջազգային իրավունքի դպրոց՝ մասնագետներով, ովքեր կբարձրացնեն այդ իրավունքի ընկալման կարևորությունը տվյալ պետության տեսանկյունից…