Play Video
Կրթությունը արտերկրում | Արաքս Մանուչարյան

2000թթ. սկզբին հեղինակավոր կազմակերպություններն առանձնացրին այն ունակությունները, որոնք ուսանողներին թույլ կտային հեշտ և արդյունավետ ինտեգրվել աշխատանքային միջավայրում: Այդպիսի ունակություններ 2009թ. գրանցեցին նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում: Դրանք են՝

  • Ըստ միջավայրի հմտությունները կիրառելու ունակություն
  • Քննադատական մտածողություն
  • Հաղորդակցություն և միջազգային կազմով թիմային աշխատանք կատարելու ունակություն
  • Օտար լեզվի իմացություն
  • Համակարգային մտածողություն մշակութային տարբեր միջավայրերում:

Ակնհայտ է, որ այս ունակություններն ավելի հեշտ է ձեռք բերել արտասահմանում ստացված կրթության միջոցով, երբ մենք ունենում ենք միջմշակութային հաղորդակցույթուն, օտար լեզվի ավելի հմուտ տիրապետում և ընդհանուր ճկունություն, որը հետագայում օգնում է ավելի լավ մասնագետ դառնալ: Արտասահմանյան կրթության առաջին քայլը սովորելուն նպաստող կոմպետենցիաներին ծանոթանալն է: Դրանցից առաջին մետակոմպետենցիան է՝ կոմպետենցիաների կոմպետենցիան, սովորել սովորելը:

Դիտեք նաև՝

Search