Play Video

Բոլոր երկրները մտահոգված են համավարակից հետո աշխարհի ապագայով։ Այն երկրները, որոնք ճիշտ կկանխատեսեն և համավարակի ավարտից հետո տնտեսական մրցունակ տեսլական կմշակեն, կշահեն։

Հայաստանի բոլոր կառավարությունները խոսել են դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալումասին, սակայն այսօրվա կառավարությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում։ Այս համատեքստում կարևոր է համահարթ հարկի հաստատումը, որը պարզեցնում է հարկային հարաբերությունները, թեև հարկային օրենսգիրքը դեռ բարելավման կարիք ունի։ Աշխատանքի կարիք կա նաև պետական ծախսերի ոլորտում․ օրինակ՝ կառուցվող ջրամբարը պիտի դիտարկվի նաև որպես էկոհամակարգ՝ առողջարանային, տուրիստական, սպորտային հեռանկարներով։ Այս մոտեցումը թույլ կտա միջնաժամկետ և երկարաժամկետ հորիզոններում նորանոր շուկաներ և ապրանքներ ստեղծել։

Պետությունը պիտի բիզնեսին ոչ թե սովորեցնի, թե ինչ վաճառել, այլ օժանդակի՝ ստեղծելով վաճառելու տարածքներ, կրճատելով մարկետինգային ծախսերը, նվազեցնելով արտահանման ռիսկերը։ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են մարդկային կապիտալի օգտագործումը, նոր տեխնոլոգիաները, շուկաների ավելի ագրեսիվ փնտրտուքն ու բիզնեսի ծախսերի նվազեցումը։

Դիտեք նաև՝

Search