Play Video
Դերսիմ. երկուհազարամյա այլախոհության տարածքը. Հրանուշ Խառատյան

Ըստ ականատեսների՝ հայ կամ ալևի տարանջատում չեն կատարել, սակայն համընդհանուր կարծիքի համաձայն՝ նախ թիրախ են ընտրված եղել հայերը: 1915 թ. փրկված Վարդենիկ գյուղը հիմնահատակ ոչնչացվել է: 1938 թ. հետո ողջ հայերն ալևիացվել են: 1944 թ. հետո կենդանի մնացածները, երիտասարդները, անգամ եթե ընտանիք չեն ունեցել, միայնակ վերադարձել են իրենց գյուղեր՝ այդուհետ ապրելով որպես ալևի: Անգամ հայ բառից են վախեցել: Բազմաթիվ հայկական գյուղեր դարձել են աշիրեթների մի մաս: Ընտանիքում հայերեն խոսելն անգամ արգելված է եղել: Նույնիսկ երեխաները չեն իմացել, որ իրենց ծնողները հայերեն են իմացել: Ընտանիքները ջանացել են իրենց երեխաների ներկայությամբ հայերեն չխոսել:

Մարդիկ սկսեցին նկատել, որ և՛ հայկականությունը, և՛ ալևիականությունը փորձանքի պես մի բան է: Մարդիկ իրենց գնացած վայրերում իրենց արմատների մասին ոչինչ չէին ասում: Ընդհանրապես օգտագործում էին «դերսիմցի եմ» արտահայտությունը: Սկսեցին նման ինքնություն կառուցել: Այս գործընթացում աշիրեթային կապերն ընդհատվեցին: Անգամ սկսեց իրենց գյուղ վերադարձածների հողերի հետ կապված բախումներ տեղի ունենալ:

Դիտեք նաև՝

Search