Play Video
Հանցագործությունը սոցիալական և արդարադատության համակարգերի խաչմերուկում. Էնդրյու Բերնհարդտ

Մոտ 150 տարի առաջ անգլիացիներն իրենց թագավորին հանձնեցին խորհրդարան, որը նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց մահվան: Հաջորդ հարյուրամյակում ֆրանսիացիները նույն կերպ վարվեցին իրենց միապետի հետ: Բայց եթե դուք մահվան եք դատապարտում ձեր առաջնորդին, դա դեռ չի նշանակում, որ դուք արդարության կամ արդարադատության ներկայացուցիչն եք: Այսպիսով, քրեական արդարադատությունը և արդարությունը կարող է չարաշահվել յուրաքանչյուրի կողմից, ով ցանկանում է, ինչպես ֆրանսիացիները հայտնվեցին Ռոբեսպիեռի հեղափոխության տակ: Ազատությունների մեծ խարտիայով հաստատվեց այն գաղափարը, որ մարդիկ կարող են դատապարտվել իրենց սեփական ժողովրդի, այլ ոչ թե իշխանությունների կողմից: Անգլերենում մի արտահայտություն ունենք. մենք ասում ենք, որ դու կարող ես դատվել տասներկու լավ ու ազնիվ տղամարդկանց կողմից (ներկայումս` տղամարդկանց և կանանց), սակայն գաղափարը հավասարակիցների կողմից դատվելն է, այն մարդկանց, ում հետ դու հավասար դիրքերում ես: Այս հասկացությունները այնքան ազդեցիկ են, որ հիմք են, օրինակ, Ամերիկայի անկախության հռչակագրի համար և մինչ այսօր ցույցերի, խռովությունների, ազատության համար պայքարներում՝ սկսած Ուկրաինայից մինչև Հարավային Ամերիկա և այլուր, ցուցապաստառների վրա ես տեսնում եմ այնպիսի դարձվածքներ, որ արտացոլում են Ազատությունների մեծ Խարտիան…

1880-ականներին Լոնդոնում համակարգը դադարեց գործել, քանի որ հանցագործներն ավելի շատ էին, քան դատարանները, որ կարող էին զբաղվել այդ գործերով: Ի՞նչ կարելի էր անել այդ պարագայում: Մենք ունեինք օրենքների համակարգ, արդարադատության համակարգ, որը, սակայն, չէր գործում: Պահանջվեց երկու դատավորի և մի քանի հոգևորականի մտքի հետևողականությունը՝ նկատելու, որ անընդհատ դատարան էին ընկնում նույն մարդիկ. նրանք պարբերաբար պատժում էին նույն մարդկանց նույն հանցանքների համար, և ոչինչ չէր գործում: Մենք կարող ենք ասել, որ այդ ժամանակ ոչինչ չէր գործում դատարանների և արդարադատության համակարգում, համենայն դեպս դատավորները մի քիչ երևակայությունից և քաջությունից բացի չունեին որևէ իրավական հիմք՝ անելու այն, ինչ արեցին նրանք: Նրանք ասացին՝ մենք պետք է մնանք օրենքի սահմաններում, բայց կլուծենք խնդիրը պարադոքսով: Ավելի քիչ դատական գործեր բացելու փոխարեն նրանք որոշեցին ավելի շատ բացել և արեցին դա` ասելով հանցագործին, որ մենք չենք դատի քեզ այսօր, մենք կդատենք քեզ վեց ամիս անց: Ավելի շատ աշխատանք առաջացավ, սակայն նրանք խառնուրդին ավելացրեցին հանցագործների, օրինազանցների համար՝ հարկադիր պարտադիր աշխատանք հոգևորական կամավորի հետ, որոնք կօգնեին լուծել խնդիրը: Օր.՝ եթե ես լինեի բանտարկյալ, հարբեցող ու անտուն, ինձ կասեին, որ իմ դատը լինելու է վեց ամիս անց, իսկ այդ ընթացքում հոգևորական կամավորը կօգներ ինձ լուծելու խնդիրներս` հրաժարվել ալկոհոլից, գտնել աշխատանք և կամ բնակության վայր: Կարելի է ասել՝ սա ժամանակակից սոցիալական աշխատանքի սկիզբն էր հանցագործների հետ: Երկու քրեական գործի բացումը դատարանի համար ավելի շատ խնդիրներ կստեղծեր առաջին հայացքից, սակայն իրականում, քանի որ հանցագործին օգնում էին, նա այլևս այդքան հաճախակի չէր հայտնվում դատարանում: Նրանք սկսեցին ավելի հազվադեպ հանցանքներ գործել, քանի որ նրանց օգնել էին, և վերջում էլ ավելի մեղմ դատավճիռ էր տրվել, որը թույլ էր տալիս պատիժը կրել ազատության մեջ, բացի այդ շարունակվում էր աշխատանքը կամավորի կամ սոցիալական աշխատողի հետ: Սա էլ տարավ դատական գործերի թվի նվազեցման…

Դիտեք նաև՝

Search