Play Video
Մտավոր սեփականության իրավունք. Գայանե Մելքոմ Մելքոմյան

Հիմա Ֆեյսբուքում շատ տարածված միտում կա. ստեղծվել են տարբեր կայքեր, որոնք ֆեյսբուքյան գրառումները վերցնում են ֆեյսբուքից և արտատպում մեկ այլ կայքում: Տարածված կարծիք է, որ ֆեյսբուքում վերբեռնած ցանկացած բան, որը հրապարակային կագավորումներ ունի, տարածման համար հասանելի է բոլորին: Սակայն հեղինակային իրավունքի տեսանկյունից սա այնքան էլ ճիշտ մեկնաբանություն չէ, որովհետև տեսնել ինչ-որ բան, դեռ չի նշանակում դրա իրավունքներն օգտագործել: Ֆեյսբուքի շրջանականերում՝ այո, կարող ենք օգտագործել, որովհետև այն մեզ տալիս է այդ հնարավորությունը հենց share կոճակի միջոցով: Եվ երբ որ դուք իրավունք էիք տալիս Ֆեյսբուքին օգտագործել ձեր վերբեռնած բովանդակությունը, հենց նրա համար էիք տալիս, որպեսզի նա կարողանա այնպիսի ֆունկցիոնալություն ունենալ, ինչպիսին է share անելը ֆեյսբուքի սահմաններում: Սակայն դրանից դուրս տարածման պարագայում արդեն (հեղինակային իրավունքի տեսանկյունից) թույլտվության անհրաժեշտություն կա:

Եթե խոսենք Ֆեյսբուքի օրինակից, ապա պետք է խոսեմ հետևյալ դրույթից. «Ֆեյսբուքն ասում է», որ ցանկացած բովանդակություն, որ դուք վերբեռնում եք Ֆեյսբուք, դրա նկատմամբ դուք Ֆեյսբուքին տալիս եք օգտագործման ոչ բացառիկ իրավունք, որը նաև փոխանցելի է այլ անձանց: Սա նշանակում է, որ Ֆեյսբուքը ձեր ցանկացած լուսանկար, պատմվածք կամ այլ ստեղծագործություններ կարող է օգտագործել ցանկացած այլ տիրույթում. օրինակ՝ գովազդների համար:

Մեր մտքի ստեղծագործական արդյունքների նկատմամբ մենք ունենք հեղինակային իրավունք: Հեղինակային իրավունքն առաջանում է ստեղծագործության ստեղծման առաջին իսկ պահից: Եթե տարբեր երկրների օրենսդրությունների մեջ համեմատականներ անցկացնենք, կարող ենք ընդհանուր մի քանի գծեր առանձնացնել. հեղինակային իրավունքը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ գույքային իրավունքներ ( ձեր ստեղծագործությունը տարբեր ձևերով օգտագործելու, վերարտադրելու, բազմացնելու իրավունքներն են) և ոչ գույքային (սա հեղինակի անձի հետ կապված իրավունքներն են):

Չնայած այն հանգամանքին, որ մտավոր սեփականության իրավունքը բավական հին ու կարգավորված իրավունքների շարքից է, մի շարք խնդիրներ առաջացան տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ: Ինչու՞: Որովհետև այսօր, երբ դուք որևէ հեղինակային տեքստ եք հրապարակում համացանցում, այն անմիջապես տեղադրման պահից հասանելի է անհամար թվով օգտատերերի: Գործնականում անհնար է հեղինակին այս հոսքի մեջ պաշտպանել ոտնձգություններից:

Տարածված կարծիք է, որ հեղինակային իրավունքները պաշտպանված են համարվում գրանցման պահից, սակայան իրականում իրավունքը պաշտպանված է անմիջապես ստեղծման պահից: Այն պահից, երբ հեղինակի ստեղծագործությունը առկա է նյութական կրիչի վրա կամ ցուցադրվել է երրորդ անձանց, այն պաշտպանված է:

Հարցը մի փոքր այլ է լուսանկարչության պարագայում: Երբ մենք լուսանկարում ենք այլ անձանց, հաճախ հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ այդ մարդիկ ևս ունեն սեփական պատկերի օգտագործման հետ կապված իրավունքներ:

Դիտեք նաև՝

Search