Խոսելով սոցիոլոգիական մեթոդների մասին՝ առաջին հերթին պատկերացնում ենք հարցման մեթոդները, և շատ հաճախ ասելով սոցիոլոգիա՝ մարդիկ ասոցացնում են հարցումների հետ, սակայն հարցումները սոցիոլոգիան բնութագրող և գիտության մեջ կիրառելի միակ մեթոդը չի: Կան շատ հիմնախնդիրները, սոցիալական ֆենոմեններ, երևույթներ, գործընթացներ, որոնք հնարավոր չէ հարցման մեթոդով վերհանել, անգամ հնարավորության դեպքում էլ` ոչ ամբողջական: Այս պարագայում օգնության են գալիս այլ մեթոդներ, որոնց թվին կարող ենք դասել տեղեկատվության հավաքագրման փաստաթղթղերի ուսումնասիրման մեթոդները: Դրանց շարքում կարող ենք առանձնացնել կոնտենտ անալիզը,որը թույլ է տալիս դուրս հանել փաստաթղթում առկա տեղեկատվությունը, նրա թաքնված կողմերը, որոնք առաջին հայացքից ուսումնասիրողին կամ ընթերցողին տեսանելի չեն: Փաստաթուղթ ասելով՝ նկատի ունենք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է լինել թերթերում, ամսագրերում, գեղարվեստական ֆիլմերում կամ տեսաձայնագրություններում, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներում, արվեստի գործերում և այլուր:
Կոնտենտ անալիզի կարևոր առանձնահատկություններից մեկը, ինչի շնորհիվ հարցման մյուս մեթոդներից այն տարբերվում է, այլ երևույթների հետ փոխկապակցվածությունը գտնելն է: Սրա հետ կապված մի հետաքրքիր հետազոտություն կա. թվում է, թե իրար հետ որևէ կապ չունեցող երկու երևույթներ՝ դոլարի փոխարժեքի տատանումը և զանգվածային լրատվամիջոցներում բառապաշարի փոփոխությունները: Պարզվում է, որ ագրեսիվությունը, սթրեսային իրավիճակները ավելի մեծաքանակ են դառնում, երբ դոլարի փոխարժեքի տատանում է տեղի ունենում: