Արժանապատվության անկումն իրականում ավելի սուր խնդիր է, քան բռնության իրականացումը: Այսինքն՝ դու չես կարող անարժանապատիվ կերպով տասնամյակներ ապրել, մտածելով, եթե արդարությունը վերականգնելու համար բռնությունից զատ այլ գործիք չկա, այդպես էլ պետք է շարունակել ապրել կամ հեռանալ երկրից: Բռնությունից, իհարկե, պետք է խուսափել, բայց պետք է նկատի ունենալ, որ որոշակի պայմաններում բռնության կիրառումը կարող է արդարացված լինել. օրինակ՝ ինքնապաշտպանությունը նույնպես կարող է բռնության միջոցով լինել, որովհետև դու ստիպված ես ինքնապաշտպանության համար բռնության դիմել: Սա հիմնավորված վարքագիծ է թե´ միջազգային իրավունքով, թե´ ազգային օրենսդրությամբ….Կարծում եմ, որ այս օրինակը կարելի է տարածել նաև անարդարության դեմ պայքարի դաշտում և փաստել, որ ծայրահեղ իրավիճակներում բռնությունը կարող է կոնֆլիկտի լուծման միջոց հանդիսանալ: