Play Video
Կոնֆլիկտների տրանսֆորմացիա և գիտելիք. Արսեն Խառատյան

Առաջին կարևոր եզրակացությունն այն էր, որ կոնֆլիկտը հեչ էլ ամենավատ բանը չէ: Կոնֆլիկտը կամ բախումը հաճախ կարող է նաև առաջընթացի հիմք լինել: Առաջընթացի հնարավորությունն առանց բախման դժվար թե հնարավոր լինի ապահովել, որովհետև հաճախ ցիկլի մեջ ենք ընկնում և չենք կարողանում մեզ և գործընթացները տեսնել դրսից:

Մի խումբ կոնֆլիկտաբաններ ասում են, որ կոնֆլիկտի լուծումներ առհասարակ չկան, կան՝ փոխակերպումներ: Այն փաստը, որ այսօր գերմանացիներն ու ֆրանսիացներն իրար չեն կոտորում, իսկ 60 տարի առաջ պատերազմի մեջ էին, պատճառն այն չէ, որ նրանք այսօր իրար շատ սիրում են: Նրանց կոնֆլիկտը փոխակերպվել է այլ մակարդակի: Կոնֆլիկտաբաններն ասում են, որ իրենք հասան այն բանին, որ զենք վերցնելու փոխարեն այսօր մարդիկ գնում միասին խմում են, հետո դուրս են գալիս, անցնում են բռնցքամարտի, բայց չեն սպանում միմյանց:

Դիտեք նաև՝

Search