Այսօր երիտասարդ գիտնականների պաշտպանած թեզերը, նրանց առաջ քաշած գիտական նորարարությունները և առհասարակ վերջիններիս կողմից կատարված որևէ ուսումնասիրություն կյանքի չի կոչվում: Եթե մենք համեմատենք մեր կրթական համակարգերից դուրս եկած գիտնականներին արևմտյան կրթական համակարգից դուրս եկածների հետ, կտեսնենք, որ այնտեղ գիտնականներին սովորեցնում են նաև վաճառել սեփական արտադրանքը: Կրթական նման քաղաքականությունը մեզ մոտ, ցավոք, իսպառ բացակայում է: