Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) գործունեությունը բաղկացած է չորս ուղղությունից՝ կրթություն, առողջապահություն, երեխայի ու ընտանիքի ծառայություններ և տնտեսական զարգացում։ Հիմնադրամի նպատակն է ՍՄԱՐԹ նախաձեռնությունների և համապարփակ ռեսուրսների միջոցով հզորացնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին ու երիտասարդներին։
Սեպտեմբերի 16-ին Լոռիում նախատեսվում է ՔՈԱՖ փառատոնը, որն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ արհեստ, արվեստ և երաժշտություն։