Play Video
Չարլզ Դարվին և էվոլյուցիոն տեսություն. Հովակիմ Զաքարյան

Ժամանակին մի անգլիացի ազնվական տիկին, լսելով Չարլզ Դարվինի աշխատության մասին, վրդովված գալիս է տուն ու ամուսնուն ասում.

– Ես մեծ հույս ունեմ, որ այն ամենն ինչ պրն Դարվինն է գրում, ամբողջովին մի մեծ սխալմունք է: Իսկ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ այն ճիշտ է, ապա հասարակությունն այդ մասին երբեք չի իմանա:

Այս միֆը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր էր Դարվինի աշխատությունը կաղապարված, դոգմաներով ապրող հասարակության համար: Մարդիկ վտանգ էին տեսնում այդ պարզ գիտական աշխատության մեջ:

Charles_Darwin_Wallpaper__V2_by_CharlesDarwin

փաստերի 1-ին խումբ.

Այս խմբի փաստերը ցույց են տալիս, թե ինչպես նույն տեսակի ներսում կարող են առաջանալ նոր հատկանիշներ՝ շնորհիվ փոփոխվող միջավայրի: Այսինքն՝ ինչպես է տեսակը հարմարվում պայմաններին և նոր հատկանիշներ է ձեռք բերում: Կարելի է կենսաբանության դասագրքից հիշել թիթեռի օրինակը. երբ արդյունաբերական, աղտոտված օդով քաղաքում միևնույն տեսակի թիթեռներն ունենում էին սև գույնի թևեր, իսկ հարևան գյուղի մաքուր օդի պայմաններում ապրող թիթեռներն ունենում էին սպիտակ թևեր:

Նույն պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս շատ հակաբիոտիկներ օգտագործել, որովհետև մեր օրգանիզմի ներսում բնակվող բակտերիաները կարող են դիմադրողականություն ձեռք բերել: Այսինքն՝ եթե նրանք ապրում են մի միջավայրում, որտեղ հակաբիոտիկները նրանց սպանում են, ապա անպայման ձեռք կբերեն այնպիսի հատկանիշներ, որոնք նրանց կենսունակ կթողնեն:

Փաստերի 2-րդ խումբը երկրաբանական տարբեր շերտերից հայտնաբերված բրածոներն են:

Փաստերի 3-րդ խումբը ռուդիմենտներն են ( թերաճ օրգաններ), որոնք մենք կրում ենք մեր մարմնի վրա: Հետաճուկների ( ռուդիմենտ) ամենահայտնի օրինակը մեր ականջի չորս կողմի մկաններն են: Մեր նախնիները կարողանում էին այդ մկանների օգնությամբ ականջները շարժել, բայց դա որոշակի նշանակություն և կարևորություն ուներ: Սակայն էվոլյուցիայի ընթացքում այդ նշանակությունը նվազել է և մկաններն էլ աստիճանաբար կորցրել են իրենց շարժունակությունը:

Հետաճուկի մեկ այլ օրինակ է հոտառության ռեցեպտորները ( ընդունիչ) սինթեզող գեներն են: Մեր գենում կա 100-ից ավել գեն, որը հոտառության ռեցեպտորի համար է պատասխանատու: Սակայն նրանցից ընդամենը մի քանիսն են, որ շարունակում են աշխատել:

4-րդ խմբի ապացույցներ.

Սա գենոմների համեմատությունն է, որը ցույց է տալիս, թե նոր հատկանիշները էվոլյուցիոն ո՞ր փուլում են առաջացել:

Դիտեք նաև՝

Search