Play Video
Բջիջների հաղորդակցման ձևերը. Հովակիմ Զաքարյան

Ինչպես մարդիկ են կարողանում մեծ հեռավորությունից միմյանց հետ հաղորդակցվել հեռախոսների միջոցով կամ կարճ հաղորդագրություններ են ուղարկում միմյանց, այնպես էլ բջիջներն ունեն «մեսինջերներ»՝ ինֆորմացիայի կրիչներ, որոնցով ինֆորմացիան փոխանցում են հեռավորության վրա գտնվող բջիջներին: Այս դեպքում հիմնականում երկու լավ նկարագրված մեխանիզմներ են գործում. մեկը կոչվում է պարակրին համակարգ, մյուսը՝ էնդոկրին համակարգ:

«Պարա» հունարենից թարգմանաբար նշանակում է մոտ հեռավորության վրա գտնվող, իսկ էնդոկրինը այն է, երբ ավելի մեծ հեռավորության վրա գտնվող բջիջներն են հաղորդակցվում: Պարակրինի դեպքում բջիջներն ուղարկում են ինֆորմացիան ազդակների ձևով. այդ ազդակները տարբեր մոլեկուլներ են, որոնց մենք անվանում ենք գիգանտներ: Այդ մոլեկուլները, հասնելով իրենց թիրախ բջիջներին, կապվում են բջջի մակերեսին գտնվող ռեցեպտորների հետ: Գիգանտը ունի կապվելու յուրահատուկ հատկություն. այն չի կապվում բոլոր ռեցեպտորների հետ: Այն կապվում է այն ռեցեպտորների հետ, որոնց հետ ունի նմանություններ՝ հոմոլոգիա:

Հենց որ այն կապվում է ռեցեպտորի հետ, ռեցեպտորի ներսում տեղի է ունենում փոփոխություն, և ռեցեպտորի ներսի հատվածը ուղարկում է ազդակ բջջի ներսում գտնվող սպիտակուցներին: Ապա ազդակը կասկադային ռեակցիայով տեղափոխվում է մինչև գեներ:

Դիտեք նաև՝

Search