Play Video
Աստղագիտության զարգացման միտումները | Արեգ Միքայելյան

Բյուրականի աստղադիտարանն առանձնանում է աշխարհի մյուս բոլոր աստղադիտարաններից և գիտական ինստիտուտներից նրանով, որ մեզ մոտ միշտ կարևորվել է տիեզերքի անկայունության գաղափարը։ Դեռևս աստղադիտարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից Վիկտոր Համբարձումյանը մտցրել և զարգացրել է այս լայն թեմատիկան Բյուրականում։

20-րդ դարի կեսերին, երբ երկրի բնակչությունը տնտեսական առումով թռիչքային զարգացում ապրեց, դա աստղագիտական հետազոտությունների արդյունք էր։ 1930-ականներին հայտնագործվեցին Արեգակի ճառագայթման սկզբունքները, որոնք ջերմամիջուկային ռեակցիաներն էին, և պարզվեց, որ Արեգակի ներսում տեղի է ունենում պրոտոն-պրոտոնային շրջապտույտ, որի արդյունքում անջատվում է ահռելի էներգիա։ Արդյունքում, ստեղծվում են ատոմակայաններ ինչպես աշխարհի տարբեր ծայրերում, այնպես էլ Հայաստանում։

Դիտեք նաև՝

Search