Նազարեթ Կարոյան
Ժամանակակից արվեստի ինստիտուտի Հիմնադիր և
Տնօրեն, Արվեստի քննադատ, կուրատոր
2009 –ից ՀՀ Պետական մրցանակի կերպարվեստի
հանձնախմբի քարտուղար
2012-ից Արևելյան Գործընկերության Մշակութային
Ծրագրի Խորհրդատվական կոմիտեի անդամ
Աշխատանքային գործունեություն
2005-2013 Եղել է Արվեստի Քննադատների Միջազգային ասոցիացիայի (AICA) Հայաստանի մասնաճյուղի նախագահ
2011-Վենետիկի 54-րդ բիենալեի Հայաստանի Տաղավարի համակուրատոր
(Ռուբեն Աշրևշատյանի հետ)
2003-2005 Ուտոպիանա հկ նախագահ
1997-2000 Ին Վիտրո արվեստի եռամսյա հանդեսի Հիմնադիր և գլխավոր խմբագիր
1994-1996 Էքս-Վոտո Արվեստի պատկերասրահի տնօրեն
1991-1993 Գոյակ պատկերասրահի գեղարվեստական ղեկավար
1989-1992 Փանոս Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստի Ուսումնարանի արվեստի պատմության դասախոս
1982-1992 Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի Ավագ գիտաշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչ
Համադրել և համակարգել է շուրջ երկու տասնյակ ցուցահանդեսներ Հայաստանում և Արտերկրում, Կազմել շուրջ մեկ տասնյակ պատկերագրքեր և կազմել և խմբագրել Հայաստանից… երկլեզու գիրքը (Դոմինիկ Աբենսուրի հետ)։ Քննադատական տեքստերի առանցքում՝ հետխորհրդահայ արվեստում սոցիալ-քաղաքական փոխակերպումների , ինչպես նաև Եվրոպայի հետ արվեստային փոխանակությունների հետ կապված խնդիրների անդրադարձը
Հասարակական գործունեություն
Հարել է Սև քառակուսի արտիստական խմբին(1983-85), եղել է 3-րդ հարկ արվեստային շարժման նախաձեռնող խմբի անդամ(1987-91թթ) Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման բյուրոյի անդամ (1987-1991), Հայաստանի մշակույթի նախարարության գնահատման հանձնաժողովի անդամ (1989-1991), ՀՀ մշակույթի նախարարության Վահագն մրցանակի մրցույթային հանձնաժողովի նախագահ(2000-2002)