Play Video
Ֆրանսահայ երեխաների պատկերացումները Հայաստանի մասին. Լիլիթ Մնացականյան

Հետազոտությունների արդյունքում պարզվել է Ֆրանսիայում ծնված 8-10 տարեկան հայ երեխաների պատկերացրած Հայաստանի պատկերը:

1. Հայաստանի բնությունը հեքիաթային է, կենդանական աշխարհը ամենաբազմազանն է, իսկ մարդիկ գերբնական ֆիզիկական ուժ ունեն: Վերջիններս շատ բարի են, սիրում են երգել-պարել և շրջում են տարազներով:

2. Հայ աղջիկները շրջում են երկար հյուսքով ու կժերով:

3. Եթե որևէ մեկը հայ է, ուրեմն պետք է անպայման տարազ կրի:

4. «Հայաստանում բոլորն աղոթում են. Եթե ես Հայաստան գնամ, մարդիկ ինձ աղոթել կսովորեցնեն»:

5. Հայաստանը գավառական երկիր է, ուր քաղաքակրթությունը դեռ չի հասել, իսկ հայաստանցիները նման չեն քաղաքակիրթ աշխարհի մարդկանց:

6. Խաչը հայի ինքնության նշանն է:

7. Հայաստանի տարածքն ավելի փոքր է, քան իրականում կա: Երեխաների համար Հայաստանի փոքրությունը ոչ միայն տարածական, այլ նաև հոգեբանական փոքրություն է:

8. Կարևոր նշաններից մեկը Արարատն է, որն անգիտակցական մակարդակում երեխաների մոտ մոր կրծքերի նշանն է:

Դիտեք նաև՝

Search