Play Video
Միջազգային մասնագիտական հանրույթներում ՀՀ ներգրավվածությունը | Աննա Ալեքսանյան

Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը միջազգային հանրույթներում հնարավորություն է ընձեռում ոչ միայն կոնկրետ ոլորտին վերաբերող խնդիրները վեր հանելու, այլև տարբեր փորձագիտական հանրույթների կողմից այդ խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերի առաջարկներ ստանալու։ Այս առումով մասնավորապես կարևոր է ՀՀ ներկայացվածությունը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայում (EERA), որը գործում է Եվրոպական միության կրթական հանձնաժողովին կից։ Հենց այստեղ են փորձագիտություն անցնում այն բոլոր ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից։

Հայաստանի ներկայացվածությունը EERA-ում մի մեծ գործընթացի արդյունք է։ Չորս տարի թեկնածու անդամ լինելուց հետո՝ 2014 թվականին, Հայաստանը ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի միջոցով դարձել է ասոցիացիայի լիիրավ անդամ՝ իրավունք ստանալով Կրթական հետազոտությունների եվրոպական համաժողովը (ECER) Հայաստանում կազմակերպելու, ինչն էլ տեղի կունենան օգոստոսի 22-26-ին ԵՊՀ-ում։

Համաժողովն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում և առհասարակ հետխորհրդային երկրում ու Կովկասյան տարածաշրջանում։ Նման հեղինակավոր համաժողովի կազմակերպումը մեր երկրում անչափ կարևոր է մի շարք պատճառներով՝

  • Համաժողովին մասնակցելու են 54 երկրից շուրջ 1500 պատվիրակներ (առդեմ՝ 850, առցանց՝ 722)։ Համաժողովը կարողանում է իր շուրջը հավաքել հետազոտողների աշխարհի տարբեր երկրներից։
  • ECER-ը յուրահատուկ հարթակ է, որտեղ հանդիպում են առաջին քայլերն անող գիտնականները և արդեն կայացած, լեգենդար դեմքերը, որոնք կարող են փորձագիտության և փորձաքննության ենթարկել սկսակ հետազոտողների ելույթները։
  • Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Հայաստանից 37 ելույթ է լինելու և 60 մասնակից։ Սա շատ լավ հնարավորություն և հետաքրքիր փորձաքննություն է տեղի հետազոտողների համար, քանի որ Հայաստանում գիտնականի, հետազոտողի չափանիշները միշտ չէ, որ համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այն փորձագիտությունը, որ անցան կրթության ոլորտի հետազոտողները ECER-ին դիմելիս, նրանց ևս մեկ անգամ հիշեցրեց այդ չափանիշների մասին։
  • ECER-ի մասնագիտական ցանցերի միջոցով կարող են վեր հանվել երկրում կրթության ոլորտի մի շարք խնդիրներ և առաջարկվել լուծումներ։

Համաժողովի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Search