Play Video
Ռուսաստանի ինքնության կոնստրուկտիվիստական մեկնաբանություն. Արման Եղոյան

Կոնստրուկտիվիստները պետություններից բացի այլ խաղացողներ էլ են տեսնում միջազգային հարաբերություններում: Շահերը սահմանվում են դերակատարների կողմից: Ըստ կոնստրուկտիվիստների՝ պետությունները, հիմք ընդունելով իրենց ինքնությունը, սահմանում են իրենց համար շահեր, սահմանում են, թե ինչն է իրենց համար շահավետ: Հարց էր ծագում, թե ինչպես են սահմանում իրենց ինքնությունը: Կոնստրուկտիվիստները պատասխանում էին, որ պետությունների ինքնությունը սահմանվում է շփման մեջ՝ օտարի, ուրիշի հետ՝ տարորոշելով, տարանջատելով իրեն այդ օտարից:

Մի շատ հայտնի օրինակ կար՝ Հյուսիսային Կորեայի մեկ ատոմային ռումբը շատ ավելի վտանգավոր է ԱՄՆ-ի համար, քան Անգլիայի երեք հարյուր ատոմային ռումբերը, այսինքն ուժերի բալանսը չի, որ վախեցնում է պետություններին, այլ թշնամու ընկալումը, վտանգի ընկալումը:

Եվրոպական պետությունների համակարգի մի մասը դառնալու խնդիրը կար: Նախ զրոյից ստեղծվեց նոր մայրաքաղաք. մայրաքաղաքը տեղափոխվեց արևմուտք, հիմնադրվեց Պետերբուրգը, բացի այս եվրոպական աշխարհամասն ինքնին ընդլայնվեց: Դեռ դպրոցից մենք գիտենք, որ Եվրոպայի և Ասիայի սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով, Կասպից ծովով և այլն: Այս սահմանը միշտ չի եղել այնպես, ինչպես մենք ենք այսօր սովորում: Սկսած հին հույներից մինչև 18-րդ դարի երկրորդ քառորդը Եվրոպայի ու Ասիայի սահման համարվում էր Դոն գետը, հատկապես Պտղոմեոսից հետո, ում հեղինակությունն այնքան մեծ էր, որ ազդեց հետագա միջնադարյան քարտեզագիրների ու ճանապարհորդների վրա: Այս բաժանումով Ռուսաստանի մի փոքր հատվածն էր հայտնվում Եվրոպայում, իսկ կայսրության շատ մեծ հատվածը մնում էր Ասիայում: Շանս չկար, որ գոնե ընկալումների մակարդակում Ռուսաստանը կարողանար համարվել եվրոպական պետություն մեկ-երկու քաղաքի շնորհիվ: 18-րդ դարի երկրորդ քառորդին ռուսական արքունիքից ուսյալ մի չինովնիկ՝ Վասիլի Տատիշև անունով, առաջարկեց Եվրոպայի ու Ասիայի սահման դիտարկել ոչ թե Դոն գետը, այլ Ուրալյան լեռները: Այս նոր սահմանումն ընդունվեց զարմանալիորեն արագ և մինչ այսօր գործակցության մեջ է: Այդպիսով, ոչ միայն Ռուսաստանի մայրաքաղաքը հայտնվեց Եվրոպայի կենտրոնում, այլև Ռուսաստանն ինքը դարձավ մի պետություն, որը զբաղեցնում է Եվրոպայի կեսը: Իրական կյանքում՝ երկրաբանորեն, ոչինչ չփոխվեց, բայց աշխարհամասն ընդլայնվեց մարդկանց ընկալումներում:

Պետրոս Մեծին քննադատեց նաև Ռուսսոն իր հայտնի կենտրոնական աշխատության մեջ մեկ պարբերությամբ, բայց շատ ընդգրկուն, նա ասաց, որ ռուսները այլևս երբեք չեն լինի քաղաքակրթված, որովհետև Պետրոս Մեծը նրանց քաղաքակրթեց շատ շուտ և արհեստականորեն՝ թույլ չտալով, որ նրանք քաղաքակրթվեն բնական ճանապարհով՝ անցնելով բոլոր այն փուլերով, որ անցնում են արևմտաեվրոպական պետությունները…

Դիտեք նաև՝

Search