Play Video
Հեղափոխության առկախված օրակարգը. Արա Նեդոլյան

Ո՞րն էր պերեստրոյկայի հիմնական իմաստը: Շատ չխորանալով՝ կարելի է ասել հիմնական իմաստն էր տալ մարդկանց իշխանություն կամ ինչպես անել, որ իշխանությունը տրվի ժողովրդին, որ մարդը իշխանավորվի: Հարցն առ այսօր մնում է չլուծված:

Կա հավասարության երկու ընկալում: Մեկը, որ չպետք է լինի վերնախավ, չպետք է լինի արիստոկրատիա, չպետք է լինի ընտրանի, և որ հավասարություն նշանակում է այդ ընտրանու վերացումը: Եվ երկրորդ ընկալումը, որ յուրաքանչյուր ոք պետք է լինի արիստոկրատիա, յուրաքանչյուր ոք պետք է լինի ընտրանի, յուրաքանչյուր ոք պետք է լինի իշխող: Այս երկու ընկալումը արտաքնապես իրար շատ նման են, բայց բերում են սկզբունքորեն տարբեր հետևանքների ու ռազմավարության:  

Մինչև օրս եղած ձախ փորձերը գնում էին արիստոկրատիայի վերացման, այլ ոչ թե ամեն մեկի իշխանավորման, ամեն մեկի ազնվականացման ճանապարհով: Եթե նայենք մեր հեղափոխությանը՝ սկսած պերեստրոյկայից, հայկական շարժմանը, ետսովետական հեղափոխությունները: Ստացվում է այնպես, որ բոլոր արիստոկրատական կառույցներն ու ինստիտուտները՝ ակադեմիաները, համալսարաններ, գերագույն խորհուրդ, խորհրդարաններ, դատարանները և այլն, որոնք ի սկզբանե արիստոկրատական կառույցներ են, կարծես թե ժողովուրդը եկել ու գրավել է այդ կառույցները՝ այնուհետև սկսելով խաղալ այդ գնացած-հեռացած վերնախավի՝ արիստոկրատիայի դերը: Ճիշտ այնպես, ինչպես սովետական միությունում 30-ական թթ. պարտիական չինովնիկը սկսեց խաղալ հեղափոխական դերը: Հեղափոխական, որն առաջ արիստոկրատական դիրքորոշում էր (մարդ, ով ինքն իրեն ու կողքինին իշխանավորեց): Եվ հիմա էլ մեզանում ժողովրդի լիդերի դերը սկսեց խաղալ ընտրությունները կեղծող չինովնիկը, բիզնեսմենի դերը սկսեց խաղալ գող և ավազակը, և տպավորություն է, թե սա ինչ-որ կառնավալ է: Միջնադարում տարին մեկ օր ռամիկը գալիս և գրավում էր բոլոր իշխանական կառույցները  և սկսում էր խաղալ թագավորի դերը, եպիսկոպոսի դերը, իշխանի, արիստոկրատի դերը՝ ծաղրելով նրանց: Բայց նաև հիշում էր, գիտեր, որ դա ծաղրանք է, ձևականություն: Այժմ առաջացել է պոստմոդեռնիստական հավերժական մի կառնավալ…

Դիտեք նաև՝

Search