Պարզվեց, որ հայ գրականության մեջ այսպիսի թեմաները երբեք ուսումնասիրված չեն: Ժամանակի ընթացքում նկատում ենք, որ կրոնական ծագում ունեցող տեքստերը շատ արագ կերպով վերափոխվում են քաղաքական-պատմական մեկնաբանությունների: Հայկական ապոկալիպտիկայի մեջ անհատի ապագայով շատ չենք զբաղվում. սա մեզ չի հետաքրքրում. մեզ հետաքրքրում է ընդհանրապես հայ ժողովրդի հավաքական ապագան կամ ճակատագիրը: