Play Video
Ներդրումային դատարանները գլոբալ՝ հյուսիս-հարավ համատեքստում. Աննա Շահնազարյան| #բունֆորմատ

Ներդրողները տնտեսվարողներ են՝ շահույթ հետապնդող ընկերություններ, ինչպես նաև միջազգային համատեքստում խոշոր միջազգային կորպորացիաներն են, որոնք հաճախ անվանվում են տրանսնացիոնալ կորպորացիաներ: Այս անվանումը չտալու փոխարեն մենք ասում ենք ներդրողներ: Կապիտալիզմի վերջին շրջանի զարգացումներին զուգահեռ տնտեսական զարգացման համար նախատեսվող ուղղակի օգնությանը կարծես փոխարինելու եկավ օտարերկրյա ներդրումների գաղափարը:

Եթե առաջին դեպքում զարգացած երկրները գլոբալ տնտեսական անհավասարությունը հաղթահարելու նպատակով զարգացող և չզարգացած պետություններին պարտավորվում էին որոշակի տոկոս տրամադրել իրենց ՀՆԱ-ից, ապա 70-ականներից ի վեր այս դիսկուրսը փոխվեց և հաստատվեց օտարերկրյա ներդրումային համակարգը: Ստեղծվեցին տարբեր տեսակի դիսկուրսներ, որոնք հաճախ հիմնվում էին ոչ իրական տվյալների վրա: Սա ենթադրում է, որ իբրև ուղղակի ներդրումների առկայությունը ուղղակիորեն կապված է տարբեր երկրների տնտեսական զարգացման հետ: Սա այնքան էլ ճիշտ պնդում չէ այն իմաստով, որ տարբեր ձևերով են գնահատում տնեսական զարգացումը կամ աճը, որը միշտ չէ նշանակում տվյալ երկրի բնակչության ապահովության և բարեկեցության աճ: Երկորրդ կետն այն է, որ այդ ներդորումները ուղղակի տնտեսական գործունեություն են և այդ ներդրումների համար ստեղծվում է «գրավիչ» դաշտ: Սա նշանակում է, որ արդար եկամուտների բաշխում ապահովելու մեխանիզմների բացակայությունը դրական է գնահատվում և դրա հաշվին տնտեսվարելը շատ ավելի հեշտ է լինում: Այդ «հեշտ» պրոցեսը կապված է լինում հատկապես բնապահպանական և սոցիալական ազդեցությունների համար տնտեսվարողների՝ պատասխանատվություն չկրելու կամ նվազագույն պատասխանատվություն կրելու հետ:

Դիտեք նաև՝

Search