Play Video
Նպատակադրում. Աննա Առաքելյան

Հաջողության մոտիվացիայի հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ կան ամերիկյան հոգեբանության մեջ: Առանձնացվում են մոտիվացիայի երկու միտում. մարդիկ, որոնց մոտիվացիայում առաջնահերթ առանցքային դեր ունի հաջողության հասնելը, իսկ մյուս մարդկանց մոտ նկատվում է անհաջողությունից խուսափումը: Հետագայում այս երկու մոտիվացիայի սահմանազատումը փոքրացվեց, և առաջ քաշվեց այն տեսակետը, ըստ որի՝ այս երկու միտումն էլ միևնույն մոտիվացիայում կարող են առկա լինել, միաժամանակ կարող են հանդես գալ և՛ խուսափումը, և՛ ձգտումը:

Կա մի երևույթ, որը կարելի է պայմանական անվանել «հոգնածություն որոշման կայացումից»: Այսինքն հնարավոր չի անընդհատ կամային ջանք գործածել, այն մեր բնական ռեսուրսներից է, որը նաև սպառվում է, և այս դեպքում մարդը, անընդհատ լարվածությանը չդիմանալով, ստիպված անբարեհարմարությունը հաղթահարելու համար ավելի հարմար է գտնում ետ վերադառնալ իր նախկին կենսաձևին: Կա մի հայտնի սինդրոմ ևս, երբ մարդն իր որոշումը կամ գործողությունների կատարումը հետաձգում է: «Դեռ վաղն էլ կա» սինդրոմն է սա…

Դիտեք նաև՝

Search