Play Video
Արհեստական ինտելեկտ. Անահիտ Մանասյան

Ի՞նչ է ինտելեկտը: Այն կարելի է դիտարկել որպես ուղեղի գործառույթ: Այսօր արդեն գործարկվում է արհեստական ինտելեկտ տերմինը: Սա կարող ենք ներկայացնել որպես ուղեղի արհեստական գործառույթ, բայց ուղեղի արհեստական գործառույթ ստեղծելու համար, մենք պետք է ստեղծենք նաև արհեստական ուղեղ:

Եթե մենք ցանկանում ենք հասկանալ, թե մարդը քանի ազդակից է վարքագիծը փոխում և սկսում ենք հաշվարկել մարդու վարքագծի փոփոխությունները, սա հենց արհեստական ինտելեկտն է: Որոշակի իմպուլսների դեպքում մենք տեսնում ենք, թե մարդը ինչպես է փոխվում: Գալիս է մի պահ, երբ գիտակցում ենք, թե մարդուն ինչպես կարելի է կառավարել: Այսպիսով, եթե մենք դիտարկում ենք, թե ինչպես են մարդուն կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաները, տեսանելի է դառնում նրանց վտանգավոր և միաժամանակ հարմարավետ լինելը: Արդյո՞ք կարող է մարդը փոխել հոսանքը: Հոսանքի հունը՝ ոչ, սակայն ընտրել այն տեղեկատվությունը, որը ցանկանում է, այո, կարող է: Ունի՞ նա այնտեղ սահմանափակումներ, թե՞ ոչ: Ունի:

Դիտեք նաև՝

Search