Play Video

Քաղաքաշինական նախագծերը մեզ մոտ ռազմական ինչ-որ գաղտնիքների են նման, որոնց ծանոթանալը շատ բարդ է: Այսօր պարզ դարձավ, որ արդեն սկսել են քանդել Աֆրիկյանների շենքը: Իշխանությունները փորձում են իրենց կայացրած որոշմանը հասնել ամեն կերպով. եթե որոշվել է քանդել Աֆրիկյանների շենքը, ապա ամեն կերպ, ոստիկանական ուժի կիրառմամբ, այն պետք է քանդել: Ի վերջո իշխանությունը հասարակության պատվերի կատարողը պետք է լինի:

Նույնն է փակ շուկայի պարագան. ես կարծում եմ, որ մեղքի ամենափոքր բաժինը Սամվել Ալեքսանյանինն է, իսկ ամենամեծ պատասխանատուները քաղաքային իշխանություններն ու ճարտարապետներն են: Ցանկացած պատվիրատուի հետ պետք է շատ երկար աշխատել, ինչ-որ տեղ նույնիսկ կրթել նրան, առաջարկություններ անել: Օրինակ՝ փակ շուկայի հետ կապված, կարելի էր այնպիսի առաջարկություններ անել, որ այդ մարդիկ հասկանային, որ կարող են շահույթ ստանալ այլ ճանապարհներով և ոչ այն պարզապես խանութ դարձնելով:

Դիտեք նաև՝

Search