Play Video

Առաջնորդության մասնագետները նշում են, որ վերջին տարիներին կառավարման ոլորտում աշխատող մարդկանց ամենապահանջված հմտություններից մեկը, ի զարմանս շատերի, ճանաչողական, կոգնիտիվ ճկունությունն է։ Այսինքն՝ հասկանալը, թե ինչպես է աշխատում ուղեղը, ինչպես է մարդը սովորում, ամբարում տեղեկատվությունը, ինչպես է վերծանում ստացած գիտելիքները և պիտակավորում՝ ըստ սեփական ընկալումների։

Վարքագծային նեյրոգիտության, հոգեբանության ոլորտում բազմաթիվ հետազոտություններ են արվել, որոնք ցույց են տալիս, որ ուղեղի աշխատանքում կան շատ կողմնակալ մեխանիզմներ և մտածողության սխալներ։ Դրանք զարգացել են էվոլյուցիայի ընթացքում, որպեսզի մարդը կարողանա կառավարել տեղեկատվական հսկայական հոսքեր։ Եվ դրա արդյունքում մենք ունենք սովորություններ, որոնց մասին տեղյակ չենք, և որոնք մեր ուղեղն օգտագործում է մեզ պաշտպանելու համար՝ փաստացիորեն շատ դեպքերում մեզ խաբելով։

Շատ հաճախ մարդիկ չեն մտածում իրենց ուղեղի մասին այնպես, ինչպես մտածում են իրենց մազերի հարդարանքի, ատամների խնամքի կամ մարմնի հիգիենայի մասին։ Փորձը ցույց է տալիս, որ սեփական ուղեղի ճանաչողությունը շատ կարևոր է։ Եթե վաղ տարիքից երեխաներին սովորեցնում ենք, թե ինչպես է աշխատում ուղեղը, նրանք կարողանում են ավելի արդյունավետորեն սովորել, ձերբազատվում են ձախողման վախերից, լսարանում կամ դասարանում դառնում են շատ ավելի հանդուրժող տարբեր երեխաների սովորելու մոտեցումների և տեմպերի նկատմամբ։

Դիտեք նաև՝

Search