2020 թվականի երկրորդ կեսին, իրավիճակով պայմանավորված, տեղի չունեցավ ոչ մի կինոփառատոն, և հարց առաջացավ, թե ո՞րն է կինոփառատոնների իրականացման առաջին նախապայմանը, կա՞ արդյոք պլան B, եթե համաճարակը տարիներ տևի։ Թեպետ որոշ կինոփառատոններ բյուջեի բացակայության պայմաններում իրականացնում էին օնլայն կինոփառատոններ, համավարակի արդյունքում այս պրակտիկան սկսեց տարածվել նաև մեծ կինոփառատոնների վրա։ Այնուամենայնիվ, փորձառությունը և ծիսականությունը հնարավոր է ապրել միայն կինոթատրոններում։
Հայաստանում մենք ունենք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը մի կողմից ունի խնդիր մեր հանդիսատեսին ներկայացնելու մեծ փառատոնների կողմից թելադրած օրակարգը, մյուս կողմից՝ ունենալ նաև տարածաշրջանային կոնտենտ, որը կարող է հետաքրքրել նաև մեծ կինոփառատոններին։ Վերադառնալով փառատոնի գաղափարին որպես ծես՝ մենք հիմա կոնցեպտուալ նպատակ ունենք ինչ-որ բանի հավաքական հաղթահարման, որտեղ կինոն մեծագույն սիմվոլ և մետաֆոր կարող է հանդիսալ։