«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է «Երկխոսություն» և «Նախշուն» ֆիլմերի ռեժիսոր Լուսինե Զաքարյանը։
Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում կինոյում իրենց առաջին քայլերն անող ռեժիսորներն են, նրանց ավարտական աշխատանքներն ու դեբյուտային ֆիլմերը։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործությունները, մեծ կինո տանող ճանապարհի երազանքներն ու գալիքի վերաբերյալ ակնկալիքները։
Հաղորդաշարն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: