«Սերունդ ԵՎՕՖ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Քրիստիանն ու Էլէնը զրուցում են վարսահարդար Նժդեհ Գևորգյանի հետ, որը պատմում է Լիբանանում և Հայաստանում աշխատելաոճերի և հաճախորդների տարբերությունների, վարսահարդարի մասնագիտությունն ընտրելու պատմության, մինչև կայացած վարսահարդար դառնալը՝ բազում այլ աշխատանքներում և արհեստներում իրեն փորձելու, Հայաստանի ընձեռած աշխատանքային ավելի լայն հեռանկարների և մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին։
Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։