Play Video
Հարավսլավիա | Կոնֆլիկտներ

🔹Ե՞րբ է կազմավորվել Հարավսլավիան և ո՞ր տարածքներն էր ընդգրկում այն։
🔹Ինչպիսի՞ պետություն էր Հարավսլավիան, և ո՞ր երկրներն էին նրա կազմում։
🔹Մինչ Հարավսլավիայի ստեղծումը՝ ո՞ր կայսրություններն էին վերահսկում Բալկանյան թերակղզու մեծ մասը։
🔹Ինչպիսի՞ն էր դրությունը Հարավսլավիայում 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։
🔹Ովքե՞ր էին ուստաշաները, պարտիզանները և չետնիկները և ինչպիսի՞ վերաբերմունք ունեին միմյանց հանդեպ։
🔹Ի՞նչ կորուստներ ունեցավ Հարավսլավիան 2-րդ համաշխարհային պատերազմում։
🔹Ո՞ւմ շնորհիվ Հարավսլավիան ազատագրվեց ֆաշիստներից։
🔹Ինչպե՞ս ստացվեց, որ Հարավսլավիան ազատագրվեց ֆաշիստներից և միաժամանակ ունեցավ անկախ ու չեզոք դիրք ԽՍՀՄ-ի նկատմամբ։
🔹Ի՞նչ հարաբերություններ ուներ Հարավսլավիան եվրոպական երկրների հետ։
🔹Ինչո՞վ էր Հարավսլավիան տարբերվում ԽՍՀՄ երկրներից։
🔹Սոցիալիզմի հարավսլավական տարբերակը ինչո՞վ էր տարբերվում խորհրդայինից։
🔹Ինչո՞ւ փլուզվեց Հարավսլավիան, և ի՞նչ ներքին խնդիրներ ի հայտ եկան փլուզումից հետո։
🔹Հարավսլավիայում ո՞ր քաղաքական գաղափարախոսությունը փոխարինեց կոմունիզմին։
🔹Որո՞նք էին հարավսլավական հակամարտության հիմնական օջախները։
🔹Ո՞րն էր Հարավսլավիայի տնտեսապես ամենազարգացած հանրապետությունը։
🔹Հարավսլավական բանակն ինչպե՞ս արձագանքեց Սլովենիայի անկախացմանը։
🔹Խորվաթիայի անկախացմանն ինչպե՞ս արձագանքեցին տեղի սերբերը։
🔹Միլոշևիչը և սերբական մյուս առաջնորդները ի՞նչ նպատակներ էին հետապնդում ստեղծված իրավիճակից։
🔹Ի՞նչ տարածք և բնակչություն ուներ Սերբական Կրաինայի ինքնահռչակ հանրապետությունը։
🔹Ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Եվրոպան Հարավսլավիայի տրոհման վերաբերյալ։
🔹Սերբ-խորվաթական պատերազմում ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց ավանդաբար իր դաշնակիցը համարվող սերբերին։
🔹Ի՞նչ պայմաններում կործանվեց Սերբական Կրաինայի հանրապետությունը։
🔹Ովքե՞ր աջակցեցին Խորվաթիային վերջինիս բանակի վերազինման ու պատերազմի առաջին փուլում կրած կորուստների հաղթահարման գործում։
🔹Ի՞նչ հանգուցալուծում ստացավ սերբ-խորվաթական պատերազմը։
🔹Ի՞նչ էր առաջարկվում Խորվաթիայում ապրող սերբերին Էրդուտի պայմանագրով։
🔹Ի՞նչ էթնիկ խմբեր էին ապրում Բոսնիայում։
🔹Ինչո՞ւ Բոսնիայում անկախացման գաղափարով ոգևորվածություն չկար։
🔹Ի՞նչ նպատակ էին հետապնդում կողմերը Սերբիայի, Խորվաթիայի և Բոսնիայի միջև բռնկված եռակողմ պատերազմում։
🔹Մարդկության դեմ գործած ի՞նչ հանցագործություններով «աչքի ընկավ» հարավսլավական հակամարտությունը։
🔹Ո՞րն էր ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի էությունը։
🔹Ինչպիսի՞ ճակատագրի են արժանացել նախկին հարավսլավական հանրապետություններն այսօր։

«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։

:Բուն tv-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search