🔹Մշակութային արտադրա՞նք, թե՞ արվեստի գործ. նախագծման փուլի և տեսական ճարտարապետության տարբերությունները։
🔹 Ինչպե՞ս է սխեմատիկ մտածողությունը դրսևորվում իբրև ճարտարապետական հայեցակարգ։
🔹Ի՞նչ են ճարտարապետական ատրակտորները, և դրանցից որո՞նք են ազդեցություն ունեցել մեծ ծավալի բնակելի շինությունների նախագծման և կառուցման փուլերի վրա։
🔹«Տուփային» մտածողությունը ճարտարապետության մեջ. արմատները և գործածությունը։
«Գրա-գիծ» հաղորդաշարում Միսակ Խոստիկյանն անդրադառնում է ճարտարապետության պատմութան և ճարտարապետական ձևաստեղծման տարբեր առանցքային հարցերի՝ ներկայացնելով զանազան տեսողական օրինակներ` անտիկ շրջանից մինչև մեր օրեր։