🔹Ո՞ր մշակութային տարածքներին բնորոշ դիմագծեր են կրում վիշապակոթողները։
🔹Վիշապակոթողների կառուցվածքային ի՞նչ տիպեր կան։
🔹Լեզվամշակութային և ծիսական ի՞նչ առնչակցություններ կան հայերենի և խեթերենի միջև։
🔹Հայաստանի ո՞ր տարածքներում ունենք պահպանված վիշապակոթողներ։
🔹Դիցաբանական և լեզվական ի՞նչ զուգահեռներ կան հայկական և հունական ավանդություններում և ծեսերում։
🔹Արդյո՞ք դիցաբանական այս իրողությունները հիշատակված են եղել նաև Արցախում։
🔹Ի՞նչ լեզվական նյութ է պահպանվել Ար աստծու վերաբերյալ և բառակազմական ի՞նչ գործածություն ունի «ար» արմատը ժամանակակից հայերենում։
🔹Ի՞նչ մեկնաբանություններ կան «բարև» բառի ստուգաբանության վերաբերյալ։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։