Միլը հարց է տալիս, թե ի՞նչ է արդարությունը, արդյոք արդարությունն ինքնին մի իրողությո՞ւն է, թե՞ այն ունի իր բաղադրիչները: Բնականաբար, նրա նպատակն էր ցույց տալ, որ արդարությունն ի վերջո հենվում է հաճույքի և ցավի զգացողությունների վրա: Մի քանի պարզ դիտարկումներ է անում, օրինակ՝ արդարությունն այլ մարդկանց ըստ իր արժանիքների վարձատրելն է կամ պատժելը: Այս ձևակերպումը միանգամից ընդգծում է արդարության երկու կողմը, մի կողմից՝ արդարությունը վերաբերում է ռեսուրսների բաշխմանը, մյուս կողմից՝ խախտված ինչ-ինչ նորմերի արդարացի վերականգնմանը կամ այլ կերպ ասած՝ արդարացի պատժին…
Գրականության ցանկ
1. Բալայան Ա., «Փիլիսոփայություն. Դասախոսությունների համառոտագրեր», Զանգակ-97, Եր., 2012, էջ 184-187
2. Гусейнов А.А., Апресян Р.Г., Этика, Гардарики, М., 2008, сс. 336-348
3. Mill, J. S. Utilitarianism and On Liberty. Edited by M. Warnock, Malden, Massachussettes: Blackwell Publishing, 2003, pp.216-235
4. Rawls J., A Theory of Justice, Cambridge, Massachussettes: The Belknap Press of Harvard University Press, 1971, pp. 60-65