Play Video
Թեմա 19. Հետարդիականություն. Ժակ Դերիդա. Աշոտ Ոսկանյան

Ժակ Դերիդան (1930-2004թթ.) հայտարարում էր, որ գիրը ավելի կարևոր է, քան խոսքը: Խոսելը ևս լեզու է, բայց երբ խոսում եք, կարծեք թե աշխատում է ձեր շունչը, ներքին մղումը, տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ ձեր միջից է գալիս, գրեթե նույնական է այն կենդանի ընկալմանը, որ ունեք ոգու ընկալումը: Բայց սա միշտ թվում է: Իրականության մեջ, ասում է Դերիդան, այդ ամենը արձանագրվում է նշանային համակարգի մեջ:

Դերիդան ուշադրություն է դարձնում ֆրանսերեն différance բառի երկու տարբեր իմաստի վրա: Մեկը նշանակում է տարբերություն, և դա նշանակում է, որ տարածական առումով բոլոր նշանները փաստորեն շարժվում են տարբերությունից տարբերություն: Այսինքն երբ իմաստ ենք փնտրում, իմաստը պետք է փնտրել տարբերությունների մեջ. կան բազմաթիվ նշաններ, և նրանց տարբերություններից ծագում է իմաստը:

Այս բառի մյուս իմաստը նշանակում է հետաձգում: Դերիդան ասում է, երբ դուք շարժվում եք տարբերությունից տարբերություն, դուք անընդհատ հետաձգում եք իմաստի հետ ձեր հանդիպումը:

Հրեաները հավատում են, որ փրկիչը գալու է, նրանք չեն ընդունել Քրիստոսին՝ իբրև փրկիչ, նրանք ասում են, որ իրենց փրկիչը դեռ գալու է և սպասում են փրկչի գալուն: Եվ քանի սպասում են, այնքան հրեաները հետաձգում են իրենց ապրելը: Հրեաները չեն ապրում, հրեաները սպասում են: Նրանք հավերժորեն հետաձգում են իրենց ապրելը: Ի՞նչ է նշանաում հավերժորեն հետաձգել ապրելը: Նշանակում է, որ դուք ոչ թե ապրում եք, այլ գոյատևում եք, յոլա եք գնում: Մեզ նման, ինչպես որ Փոքր Մհերն է մտել Ագռավաքար, ու մենք ահա սպասում ենք: Եվ քանի դեռ Փոքր Մհերը չի վերադարձել, մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք: Մենք միշտ հպարտանում ենք, որ գոյատևել ենք, այնինչ դրանում բացասական էլեմենտ կա, որովհետև կարծես թե ոչինչ չես անում, այլ պարզապես սպասում ես:

Դիտեք նաև՝

Search