Play Video
Թեմա 12.Վստահություն. Արշակ Բալայան

Վստահությունը կիրառվում է այն ժամանակ, երբ բացակայում են երաշխիքները: Վստահել որևէ մեկին, նշանակում է դառնալ խոցելի: Վստահությունն իրենից ենթադրում է դիմացինի մղումների և կարողությունների վերաբերյալ ինչ-ինչ դրական պատկերացումներ:

Գրականության մեջ առանձնացնում են վստահության տարբեր ձևեր կամ մակարդակներ.
ա) Անձը կարող է վստահել ինքն իրեն, այստեղ խոսվում է ինքնավստահության մասին,
բ) Անձը կարող է վստահել մեկ ուրիշին, սա էլ միջանձնային վստահությունն է
գ) Գոյություն ունի վստահություն ինչ-որ հաստատությունների կամ ինստիտուների նկատմամբ, օր.՝ անձը կարող է վստահել տվյալ ռադիոկայանից ստացած տեղեկությունները, անձը կարող է վստահ լինել, որ տվյալ ապրանքանիշի ապրանքներն ունեն ինչ-ինչ որակ:
դ) Միջխմբային վստահության երևույթ:

Երբ մենք վստահում ենք կոնկրետ անձի, բացի այն, որ մենք ակնկալում ենք, որ տվյալ անձն իրեն կդրսևորի որոշակի ձևով՝ լինելով կանխատեսելի, մենք նաև վերագրում ենք ինչ-որ ավելի հատկանիշ ևս: 

Գրականության ցանկ

1. Baier A., Trusting People, Philosophical Perspectives, Vol. 6, Ethics (1992), pp. 137-153

2. Bernstein J. M., Trust: on the Real but almost Always Unnoticed, Ever-Changing Foundation of Ethical Life, Metaphilosophy, Vol. 42, No. 4, July 2011, pp. 395-417

3. Fukuyama F., Trust: The Social Virtues and the Creation of Prosperity, The Free Press, New York, 1995, pp. 3-57

Դիտեք նաև՝

Search