Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման անկախ պետականության և ինքնության հիմնահարցերն են, դրանց ազդեցությունը անվտանգության վրա, ազգային ընկալումների և կոնկրետ իրավիճակների բախումից առաջացող խնդիրները, այն, թե ինչպես են քաղաքական ազգերն ինքնությունն օգտագործում կոնֆլիկտների վերաիմաստավորման և վերափոխման համար, և այս ամենի արտացոլումը, օրինակ, հայ-թուրքական հարաբերություններում։
Հաղորդման հյուրերն են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ոսկանյանը և հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: