Եթե որևէ մեկը, ենթադրենք՝ Պողոսը, կատարում է որևէ X գործողություն, որը վերաբերում է բացարձակապես իրեն, ըստ Ջոն Սթյուարտ Միլի, պետք է հարգել Պողոսի սուվերենությունը՝ ինքնիշխանությունն ինքն իր նկատմամբ և որևէ քայլ չձեռնարկել: Եթե Պողոսը կատարում է որոշակի գործողություն, որը վնաս է հասցնում հասարակության այլ անդամներին, ապա հասարակությունը իրավունք ունի միջամտել Պողոսի գործերին, նույնիսկ ուժ կիրառել, և ուժ կիրառելու նպատակը պետք է լինի այլոց վնասից ազատելու: Սկզբունքը հնչում է գրավիչ, բայց ծագում են խնդիրներ, երբ փորձում ենք հասկանալ՝ որն է սուվերենության ոլորտ, որ գործողություններն են, որոնք վերաբերում են միայն գործողությունը կատարողին: Արդյոք պետք է թույլ տալ, որ անձն իրեն հրապարակավ վնասի: Դիտարկենք ծայրահեղ մի օրինակ: Պե՞տք է արդյոք թույլ տալ, որ անձը հրապարակում բոլորից հեռու, չվնասելով որևէ մեկին՝ ինքնահրկիզվի…
Գրականության ցանկ
1. Բալայան Ա., «Փիլիսոփայություն. Դասախոսությունների համառոտագրեր», Զանգակ-97, Եր., 2012, էջ 187-192
2. Гусейнов А.А., Апресян Р.Г., Этика, Гардарики, М., 2008, сс. 266-281