Լեզուների հանդեպ սերը երբեմն հոբբի է, երբեմն էլ դառնում է մասնագիտություն, երբ մարդն իր ժամանակի մեծ մասը նվիրում է նոր աշխարհների և դրանց մշակութային, լեզվաբանական նրբությունների ուսումնասիրությանը։
Լեզվաբան-թարգմանիչն այն մասնագետն է, որը մարդկանց համար կամուրջ, կապող օղակ է` իրար հասկանալու, ընդհանուր լեզու գտնելու և հաղորդակցվելու հարցում. միջազգային հարաբերություններում, անձնական թե քաղաքական շփման համար, գեղարվեստական թե գիտական գրականության թարգմանության պարագայում մենք չենք կարող գործել առանց լեզվաբան-թարգմանչի օգնության։ Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է լեզվաբանությանը։
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին: