Play Video
2. Հայերենի հնդեվրոպական ակունքները․ բնիկ հայկական և իրանական շերտեր. Հրաչ Մարտիրոսյան

Հնդեվրպական նախալեզուն վկայված չէ որևէ փաստաթղթով, ուստի այդ անվանումը պայմանական բնույթ է կրում: Հայերենը ցեղակից է իրանական, հնդկական, հունական, իտալիկյան, կելտական, սլավոնական, անատոլիական և այլ լեզվաճյուղերին: Հայոց լեզվի բառապաշարի կազմավորման հարցում մեծ նշանակություն ունի իրանական լեզվաճյուղը, որից հայերենը մեծաքանակ արմատներ է փոխառել վերջին 2500 տարվա ընթացքում: Հայերենի բնիկ (բնիկ հնդեվրոպական) և պարսկական բառամթերքի միջև գոյություն ունի ժամանակագրական մեծ խոռոչ:

Հնդեվրոպական լեզվից տրոհումից հետո հայերենը սկսում է իր ինքնուրույն ընթացքը: Մերձտրոհման փուլում վաղնջահայերենը սերտփոխազդեցություններ ուներ այլ վաղնջալեզուների՝ վաղնջահունարենի, վաղնջահնդիրանականի հետ. ձևավորվում է զուգաբանությունների շերտ:

Դիտեք նաև՝

Search