Բազմաթիվ ազգագրագետներ Վանի ու Մոկսի տարածաշրջանում գրանցել են մի խիստ ուշագրավ հարսանեկան ծես: Հարսանիքի հաջորդ կամ երրորդ օրվա առավոտյան նորապսակները, երաժիշտները, ազաբները և այլոք, արևածագը տանիքում դիմավորում էին «Էգ, բարև» երգով՝ զուռնայի նվագակցությամբ ու պարով, որպեսզի արևն իր նորածագ ճառագայթներով արևշատություն և կանաչ կտրիճ զավակներ պարգևի նորապսակներին: