🔹Պատմական ո՞ր ժամանակաշրջաններում են հիմնականում տեղի ունեցել իրանական փոխառությունները։
🔹Ամիս և մահիկ․ ո՞րն է բնիկ հայկական բառ, և ո՞րը՝ փոխառություն և ինչո՞ւ։
🔹Հնչյունական ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել
հնդեվրոպական բ-գ-դ հնչույթները հայերենում։
🔹«Հ» հնչույթ ունեցող բառեր․ ինչպե՞ս կողմնորոշվել՝ փոխառությո՞ւն են, թե՞ բնիկ հայկական բառեր։
🔹Մոտավոր որքա՞ն են իրանական փոխառությունները հայերենում։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։