Play Video
8. Տեքստ և մարդ | Նունե Դիլանյան

Ի՞նչ հարաբերությունների մեջ է տեքստը մարդու և աշխարհի հետ։ Ի՞նչ են աշխարհը և մարդը տեքստի համար, և ի՞նչ է տեքստը մարդու և աշխարհի համար։ Արդյո՞ք կարելի է ասել, որ մարդը նույնպես տեքստ է, կարելի՞ է ասել, որ մարդն ինքնին մի նշանային համակարգ է, որը ձևավորվելով մարդուն օժտում է ինքնությամբ։ Ի՞նչ հատկությունների շնորհիվ է մարդը կարողանում ձևավորվել որպես աժեքային միավոր, որպես մտածող մեքենա, որպես մակրոկոսմ։

Մարդու հիմնական բնութագրիչներն են՝

  • Homo sapiens՝ մարդ բանական, մարդ մտածող, մարդ, որն օժտված է տրամաբանելու, վերլուծելու, վերացարկվելու հատկություններով, և այդ մտավոր կարողությունները նա գործի է դնում և արտադրում է տեքստեր՝ տարբեր նշանային համակարգերի միջոցով դրսևորվող։
  • Homo communicans՝ մարդ հաղորդկացվող։ Հաղորդակցության չոսր հիմնական խմբերը՝ մարդ-բնություն, մարդ-մարդ, մարդ-մարդու ստեղծած (մշակույթ) և մարդու ռեֆլեկտիվ կարողությունը, երբ նա փորձում է իմաստավորել իր անցած ճանապարհը։
  • Homo loquens՝ մարդ խոսող, լսող, գրող և կարդացող՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ հաղորդակցության մեջ մտնելու համար։
  • Homo faber՝ մարդ արարող, որն իր բանական մտքի շնորհիվ ստեղծում է արտաքին աշխարհի վրա ազդելու համար անհրաժեշտ գործիքակազմ։ Այդպիսի շատ կարևոր գործիք է հանդիսանում նաև տեքստը։
  • Homo ludens` մարդ խաղացող։ Ինչպես Յոհան Հայզինգան է նշում իր «Homo ludens» գրքում, լեզուն առաջին և բարձրագույն գործիքն է, որը ստեղծում է մարդը՝ հաղորդելու, սովորեցնելու, կառավարելու հնարավորություն ստանալու համար․ ցանկացած վերացական արտահայտություն ներկայանում է որպես բառապատկեր, ցանկացած բառապատկեր բառախաղ է։ Իսկապես, կոդավորումը ոչ այլ ինչ է, քան խաղ, կանոններ, որոնք համաձայնեցվում են ինչ-որ հանրության ներսում։

Դիտեք նաև՝

Search