Play Video
6․ Քաղգրականություն. «Պարտության մշակույթը»

🔹Ո՞ր պատերազմներն են ուսումնասիրվել «Պարտության մշակույթը» գրքում։
🔹Ինչպե՞ս են հասարակությունները արձագանքում այն խնդիրներին, որոնք ի հայտ են գալիս պատերազմից հետո։
🔹Ի՞նչ է «Երազների աշխարհը» (Dreamland), և ի՞նչ է ենթադրում «երազների աշխարհից արթնանալը» պատերազմներից հետո։
🔹Քավության նոխազների որոնումներ պատերազմներից հետո․ ինչո՞ւ է հասարակությունը փորձում անհաջողությունների պատասխանատվությունը անհատների վրա թողնել։
🔹Որո՞նք էին հետպատերազմյան Ֆրանսիայում ռևանշիզմի հիմնական փուլերը և դրսևորումները։
🔹Ինչո՞ւ են հասարակությունները ավելի հեշտ հաշտվում միանգամից մի քանի երկրից կամ դաշինքներից կրած պարտության հետ. զուգահեռներ մեր իրականության հետ։

«Քաղգրականություն» հաղորդաշարում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Վոլֆգանգ Շիվելբուշի «Պարտության մշակույթը» գրքին։

Հաղորդաշարը նվիրված է ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ տարածում գտած կոնցեպտներին ու տեսություններին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search