«Գիտբիթ» հաղորդման տաղավարում հետազոտող-գիտնական Աստղիկ Հակոբյանը բացատրում է, թե ինչ է նշանակում ռոբոտացում, ու որքան հեռուն կարող է գնալ գիտությունը՝ ավտոմատացնելով տարբեր համակարգեր։
Աստղիկը նաև կիսվում է արտերկրում սովորելու ու Հայաստան վերադառնալու իր փորձով, պատմում մրցունակ գիտությամբ զբաղվելու մարտահրավերների մասին։
Հայաստանում գիտության կարևորության ու զարգացման թեման վերջին տարիներին լայնորեն է շրջանառվում։ «Գիտբիթ» հաղորդման շրջանակում զրուցում ենք գիտնականների, գիտության կազմակերպիչների, գիտություն լուսաբանողների հետ՝ բացահայտելու գիտնականների իրական խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում։