🔹Ինչո՞վ է լեզուն նպաստում պատմության և մշակույթի ուսումնասիրությանը։
🔹Առաստաղ բառի ստուգաբանությունը մշակութային ի՞նչ տեղեկություն է փոխանցում մեզ։
🔹Արդյո՞ք մշակութաբանները օգտվում են լեզվական ուսումնասիրություններից և տեղայնացնում իրենց ոլորտում։
🔹Պատշգամբ բառի ծագումը, բառակազմությունը և վկայություններն այլ լեզուներում։
🔹RUKI կանոնը և դրա արտացոլումը տարբեր լեզուներում։
🔹Ստուգաբանորեն առնչակից ածանցների մասին։
🔹Տորք բառի ստուգաբանությունը՝ որպես մեր կարպետագործական հնագույն ավանդույթների հիմք։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։