🔹 Արդյո՞ք հավանական է, որ հայերենը առաջնային նախահայրենիքից գաղթած լիներ դեպի հյուսիս։
🔹 Որո՞նք են հայերենի նախագրային փուլի բաժանումները։
🔹Արդյո՞ք վաղնջահայերենի կրողները լեզվական կամ հնագիտական հետքեր թողել են Կովկասում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդական նախահայրենիքից նրանք Կովկասով են ներթափանցել Հայկական լեռնաշխարհ։
🔹 Ի՞նչ են վիշապակոթողները, ինչո՞վ են առանձնանում դրանք մյուս տեսակի քարակոթողներից։
🔹 Վաղնջահայերենում ինչպիսի՞ լեզվական հիշատակություններ կան վիշապակոթողների հետ կապված ծեսերի վերաբերյալ։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։