«Մահանալով սրից․ Ամերիկայի արտաքին քաղաքականության միլիտարիզացիան» գրքի միջոցով հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչպես է փոփոխվել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում։ Գրքի սկզբում հեղինակներն առաջ են քաշում այն պնդումը, որ վերջին տասնամյակներում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ռազմական բաղադրիչը գնալով ավելի մեծ դերակատարում է ստանում, քան նախկինում։ Հեղինակները մասնավորապես նշում են, որ վերջին հարյուրամյակներում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գործիքներն էին տնտեսական փոխգործակցության, դիվանագիտական և ռազմական գործիքակազմը․․․
«Քաղգրականություն» հաղորդաշարում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Մոնիկա Թովթի և Սիդիտա Կուշիի «Մահանալով սրից․ Ամերիկայի արտաքին քաղաքականության միլիտարիզացիան» գրքին։
Հաղորդաշարը նվիրված է ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ տարածում գտած կոնցեպտներին ու տեսություններին: