Play Video
8․ ԼՂ խնդրի միջազգայնացումը | Արխիվ․ անկախացում

🔹Ի՞նչ բովանդակություն ուներ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թ․ հուլիսի նստաշրջանի նիստերից մեկի՝ Բորիս Դադամյանի ելույթը։
🔹Որո՞նք էին ԼՂ ժողովրդի հիմնական պահանջները խորհրդային իշխանություններից։
🔹Ինչի՞ արդյունքում է որոշում կայացվում Գերագույն խորհրդի նիստերին հրավիրել ոչ ֆորմալ կազմակերպությունների ներկայացուցիչների։
🔹Ի՞նչ կարևոր որոշումներ են ընդունվում այդ նստաշրջանի ընթացքում։
🔹Ինչո՞ւ են փակվում Նաիրիտը և Հայաստանի այլ խոշոր արդյունաբերական գործարանները։
🔹ԱՄՆ սենատի ընդունած 178-րդ բանաձևը ի՞նչ բովանդակություն ուներ։
🔹Ինչպե՞ս է խորհրդային իշխանությունն արձագանքում այդ բանաձևին։
🔹Ինչպե՞ս է ԱՄՆ սենատի՝ ԼՂ հարցերով ընդունած որոշումներին արձագանքում Խորհրդային Ադրբեջանը։
🔹Միացյալ Նահանգները ի՞նչ դիրքորոշում ուներ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։
🔹1989 թ․ հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների շրջխորհուրդը ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես գալիս։
🔹Շահումյանի շրջանի հայության ցանկությանն ինչպե՞ս է արձագանքում Խորհրդային Ադրբեջանը։
🔹Որո՞նք էին ԼՂ հարցով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած հատուկ որոշման ամենակարևոր դրույթները։
🔹Ինչպիսի՞ ընդունելության է արժանանում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղում և Հայաստանում։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search