Play Video
7․ Ինքնորոշման ճանապարհին | Արխիվ․ անկախացում

🔹Ո՞ր կառույցներին էր փոխարինելու ԼՂ-ում ձևավորված Հատուկ կառավարման կոմիտեն և ո՞ր մարմնին էր ենթարկվելու։
🔹Որո՞նք էին 1989 թ․ մարտ ամսին ԼՂ-ում գլուխ բարձրացրած դժգոհությունների հիմնական պահանջները։
🔹Ի՞նչ բովանդակություն ուներ ԼՂ կուսակցական և գործադիր մարմինների ղեկավարների նամակը Գորբաչովին։
🔹Ի՞նչ պահանջներով հանրահավաքներ էին զուգահեռաբար տեղի ունենում Աբխազիայում և Խորհրդային Վրաստանում։
🔹Ի՞նչ արձագանք է տալիս Վրաստանի դեպքերին Հայաստանի ոչ պաշտոնական մամուլը։
🔹Բալթյան 1-ին համագումարը ի՞նչ հարցերով է դիմում ՄԱԿ-ին։
🔹Ի՞նչ հիմնավորմամբ է խորհրդային իշխանությունը փորձում արգելել մայիսմեկյան երթը Երևանում։
🔹Մայիսի 19-ին ինչո՞ւ Հայաստանից մեծ պատվիրակություն մեկնեց Թբիլիսի։
🔹Հայկական պատվիրակության այցը Վրաստան ինչպե՞ս լուսաբանեց Ազատ Հայք թերթը։
🔹Ե՞րբ և ի՞նչ պայմաններում Ղարաբաղ կոմիտեի անդամները ազատ արձակվեցին։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search