🔹Արդյո՞ք ճնշումներն ու Ղարաբաղ կոմիտեի անդամների ձերբակալությունը էական ազդեցություն ունեցան շարժման հետագա ընթացքի վրա։
🔹Ե՞րբ և ինչո՞ւ էր ստեղծվել Ղարաբաղ կոմիտեի պահեստային՝ փոխարինող կազմը։
🔹Ովքե՞ր էին ընդգրկված Ղարաբաղ կոմիտեի փոխարինող կազմում։
🔹Ինչո՞ւ Խորհրդային Հայաստանի իշխանությունները չարգելեցին Սումգայիթի ջարդերի առաջինի տարելիցին նվիրված սգո երթը։
🔹Որո՞նք էին հանրահավաքի վերածված երթի հիմնական պահանջները։
🔹Ի՞նչ նպատակով է ստեղծվում Հատուկ կառավարման կոմիտեն, և ո՞ւմ ենթակայության տակ էր այդ նոր մարմինը։
🔹Հանրային ի՞նչ արձագանքներ է ստանում Հատուկ կառավարման կոմիտեն։
🔹Բնապահպանական ի՞նչ հարցեր էին հատկապես երկրաշարժից հետո ահագնացել Խորհրդային Հայաստանում։
🔹Ինչո՞ւ է փակվում Հայաստանի Ատոմակայանը։
🔹Ինչո՞վ էր Ատոմակայանի փակվելն աննախադեպ։
🔹Ինչպիսի՞ն էր մամուլը վիճակն այդ տարիներին։
🔹Ովքե՞ր էին ՀՀՇ առաջին պաշտոնաթերթի՝ ՀՀՇ խոսնակի խմբագրակազմի անդամները։
🔹Ե՞րբ է հիմնադրվում «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը։
🔹Ո՞րն էր կուսակցության հիմնական նպատակը։
🔹Հայաստանի անկախացման համար ԱՄՈՒ-ն ի՞նչ հիմնական ուղենիշներ էր առանձնացնում։
«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։